Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 14:17
Նաիրա Բադալյան

Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը

Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը

Արմինֆո.  ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության և KFW-ի միջև ստորագրված "Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի»   5 339 139,38 եվրո գումարի չափով ֆինանսավորման մասին երկրորդ համաձայնագրի ստորագրմանը, որը փոփոխվել է 2018 թվականի փետրվարի 6-ի համաձայնագրով:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, տվյալ համաձայնագրի հիման վրա ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատվել և իրականացվում է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության փորձնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։ Ծրագրի շրջանակում իրականացվում է ապահովագրավճարի 50-60%-ի չափով սուբսիդավորում։ Ապահովագրավճարի սուբսիդավորումը իրականացվում է KfW-ի և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին՝ 50:50 համամասնությամբ (pari passu): 

 

Համաձայնագրի շրջանակում ապահովագրավճարի սուբսիդավորման համար KfW-ի կողմից արդեն իսկ փոխանցվել է շուրջ  2,6 մլն եվրո։

 

2019թ. աշնանը ծրագիրը մեկնարկել է երկու մշակաբույսի ապահովագրությամբ։ 2023թ. ապահովագրվել են մեկ տասնյակից ավել մշակաբույսեր՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ ռիսկերից։ 2023թ. ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 10192 ապահովագրության պայմանագիր՝ 11662 հա ընդհանուր մակերեսով տարածքի համար, համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 1․8 մլրդ ՀՀ դրամ։

 

Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ էին եկել նաև որոշակի խնդիրներ, մասնավորապես 2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով՝ ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը: Հաշվի առնելով ծրագրի իրականացման կարևորությունը՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի № 517 որոշմամբ ծրագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որով ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու նպատակով, 2024թ. գյուղատնտեսական տարվա համար կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, մասամբ կիսել է ապահովագրական ընկերությունների ապահովագրական ռիսկը՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2024թ. Կառավարությունն աջակցություն է ցուցաբերել նաև Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի համար:

Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության կողմից ներկայացված տվյալների համաձայն` 2024թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 247 հա։

 

Ապահովագրական համակարգի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 14-ի նիստում հանձնարարվել է մշակել առաջարկություններ և մեխանիզմներ՝ գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում համակարգի զարգացման, կարգավորման և լավարկման ուղղությամբ։

 

2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար ծրագրում կատարվել են փոփոխություններ և ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացվում է Կառավարության միջոցների հաշվին՝ եթե KFW-ի կողմից ֆինանսավորման այլ որոշում (առաջարկ) չներկայացվի։ Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի  ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար պետությունը կաջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ 2025 թվականին ապահովագրվում է ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ և հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն և երաշտ ռիսկերից։

 

Նշվում է, որ ապահովագրական համակարգի զարգացման, կարգավորման և լավարկման գործընթացում առանձնակի կարևորվում է վնասի գնահատման համակարգի կատարելագործումը, որը, ըստ միջազգային փորձագետների ուսումնասիրությունների, վնասաբերության հիմնական խնդիրն է։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2017թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված և 2018թ. փետրվարի 6-ին փոփոխված 5,339,139.38 եվրո արժողությամբ «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում կատարել փոփոխություն և համաձայնագրով սահմանված ապահովագրավճարների սուբսիդավորումը ֆինանսավորելու համար հատկացված ֆինանսական օժանդակության 4,824,139․38 եվրո գումարից 500 000 եվրո գումարի չափով տրամադրել՝ ապահովագրության գործընթացի խորհրդատվական և տեխնիկական աջակցություն նախատեսելու նպատակով։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ 500 000 եվրո գումարը ամբողջությամբ չօգտագործվելու դեպքում՝ պարզեցված ընթացակարգով հնարավոր կլինի չծախսված գումարը նախատեսել ապահովագրավճարների սուբսիդավորման համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.05.2025
RUB4.800.07
USD388.86-0.39
EUR430.74-8.65
GBP511.04-5.18
CAD278.02-2.50
JPY26.20-0.69
CNY53.950.17
CHF459.37-11.93