Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 22:29

Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում

Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում

Արմինֆո.Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ:

«Սա կարևոր քայլ է ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման առումով: Մենք սահմանում ենք նոր նշաձող, կարևոր քայլ կատարում մարզերում բուժծառայությունների հետագա զարգացման առումով»,-իր խոսքում նշել է Յան Կլինիկի հիմնադիր-տնօրեն Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման ընթացում իր կողքին է եղել Կոնվերս Բանկը:

Սա Կոնվերս Բանկի հերթական ներդրումն է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հարցում. Յան Կլինիկում կստեղծեն նոր աշխատատեղեր, իսկ մարզի բնակիչները որակյալ ծառայություններ ստանալու նպատակով Երևան հասնելու կարիք չեն ունենա: Աջակցությունը եղել է մի քանի ուղղություններով:

«Կոնվերս Բանկի մասնակցությունը եղել է ոչ միայն վարկային ֆինանսավորման միջոցով: Կոնվերս լիզինգ պրոդուկտի շնորհիվ կենտրոնի հիմնադիրները գերճշգրիտ, ժամանակակից սարքավորումներով համալրման նպատակով մրցունակ պայմաններով ֆինանսավորում են ստացել»,-ասել է Կոնվերս Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Գագիկ Իսրայելյանը:

Կոնվերս Բանկի առաջարկների մասին՝ այստեղ, 010511211

Այլ մանրամասներ՝ տեսանյութում