Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 12:28
Ալեքսանդր Ավանեսով

Ընդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարի

Ընդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարի

Արմինֆո  2024 թվականը կարելի է բնութագրել որպես Հայաստանի իշխանությունների կողմից չկատարված խոստումների ևս մեկ տարի։ Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

 

Նա հիշեցրել է, որ օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։ «Տրված խոստումների տոտալ ձախողումը ինր-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրքված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու գրեթե բան չի մնացել, հետևաբար ընտրողաբար վերցված որոշ ցուցանիշներով փորձեցին համեմատվել նախորդ իշխանությունների հետ։

 

Իրականում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր։

 

Հիմա ներկայացնեմ ընթացիկ պետական կառավարման իրական բնույթին վերաբերող հավաքական որոշ ցուցանիշներ, որոնք այս իշխանությունները խնամքով թաքցնում են։

 

Նախ՝ եկան իշխանության և խոստացան բերել համատարած երջանկություն, ըստ այդմ՝ տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում և այպես շարունակ՝ չկատարվող խոստումներ, անսահման աճող պոպուլիզմ։

 

Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները.  2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս;  2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ հրապարակված վերջին տվյալներով 2023 թվականին այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

 

Ի դեպ, այս ժամանակահատվածում իրենց կողմից հնչեցվող տվյալներով պետական բյուջեի եկամուտներն աճել են շուրջ 4,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ պետական պարտքն էլ՝ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։

 

2021 թվականի իրենց նախընտրական նոր ծրագրով նորից խոստացան  առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ,  տնտեսական կառուցվածքի բարելավում,  արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում,  միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ,  կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

 

Իսկ ի՞նչ է արձանագրվել իրականում.  նախորդ երեք տարիների՝ 2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական, այդ թվում՝ միջազգային, տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված;  արտաքին դրական նշված գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը․ 2022 թվականի 12,6 տոկոսից՝ 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս, իսկ այս տարվա համար Կառավարությունը լավագույն դեպքում ակնկալում է 5 տոկոս աճ;  տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում և խորանում են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է՝ 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյական աճ՝ 1,6 տոկոս, որը տնտեսության միջին աճին զիջում է գրեթե 4 անգամ, առանց ռուսական ոսկու վերարտահանման հայտնի ֆենոմենի՝ արդյունաբերության ոլորտը գրանցել է անկում;   արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն էապես խորանում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելացել է 4 տոկոսային կետով՝ դառնալով 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է 4,7 տոկոսային կետով՝ դառնալով ընդամենը 7,7 տոկոս;  միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու շարունակական խոստումների փոխարեն 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի փախուստ տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ - շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ - 115 միլիոն ԱՄՆ դոլար։

 

Շուրջ երեք տարի նվազագույն և բազային կենսաթոշակի, անապահովության նպաստների չափերը չեն ավելացել։ Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։

 

Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36000 դրամ, որը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից (41980 դրամ), անապահովության նպաստի չափը ավելի, քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75811 դրամ), իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի, քան 40 տոկոսով։

 

Այսինքն՝ նվազագույն թոշակ, անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, իսկ միջին կենսաթոշակ ստացողները՝ չափավոր աղքատ։

 

Ավելին՝ աղքատության մակարդակի չնչին՝ 1 տոկոսային կետով նվազման պարագայում, հակասոցիալական քաղաքականության հետևանքով անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 2024 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։ Փաստորեն, նվազում է նաև սոցիալական աջակցության հասցեականությունը», - արձանագրել է ընդդիմադիր խորհրդարանականը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերինՀայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծինԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծին
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները
Փորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն էՓորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել է
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Փորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերըՓորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերը
Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են "Զվարթնոց" օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը
Հայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիքՀայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիք
Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջներըՍտոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջները
Ռուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումըՌուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումը
Գևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառելԳևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառել
Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար
Մխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափՄխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»
Հայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր
2025 թվականին 2025 թվականին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը սպասարկել է 5 615 789 ուղևորի
«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ
Societe Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղSociete Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղ
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»
2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին
ՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ ենՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ են
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրումՀայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրում
ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիանԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Իտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն էԻտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն է
ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համարՀայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
Երևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներումԵրևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներում
Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում   Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում  
Փաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր էՓաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր է
Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ ՊապոյանՀայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան
Վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն ԿարայանՎերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն Կարայան
ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստանում է 2026 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստանում է 2026 թվականին "ձեռք չտալ" շրջանառության հարկի համակարգին եւ այսուհետ վերանայել հարկային քաղաքականությունը ոչ հաճախ՝ քան տարին մեկ անգամ
Հայաստանի ֆինանսների նախարարը տեղեկատվություն չունի ներդրումների չափի եւ Հայաստանի տնտեսության վրա TRIPP նախագծի ազդեցության մասինՀայաստանի ֆինանսների նախարարը տեղեկատվություն չունի ներդրումների չափի եւ Հայաստանի տնտեսության վրա TRIPP նախագծի ազդեցության մասին
Իրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասինԻրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասին
Ռուսաստանի եկամուտը նավթի և նավթամթերքի արտահանումից 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլարՌուսաստանի եկամուտը նավթի և նավթամթերքի արտահանումից 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլար
ՀՀ ֆինանսների նախարար. ներկայումս ունենք պատմականորեն ցածր ռիսկ-տարբերագնի մակարդակ։ Լավ նորությունները սրանով չեն ավարտվումՀՀ ֆինանսների նախարար. ներկայումս ունենք պատմականորեն ցածր ռիսկ-տարբերագնի մակարդակ։ Լավ նորությունները սրանով չեն ավարտվում
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվին նվազել է 81,8%-ից մինչև 76,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվին նվազել է 81,8%-ից մինչև 76,3%
ՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Ալիև․ Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալԱլիև․ Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալ
ՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջևՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանըՀայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը
Ոսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համարՈսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համար
ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ ԿարապետյանԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան
ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և ՂրղզստանումԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և Ղրղզստանում
5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը
ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականինՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականին
DW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգըDW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգը
ՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամներըՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամները
Թրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմիցԹրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.01.2026
RUB4.990.00
USD379.07-0.01
EUR444.841.58
GBP512.733.02
CAD275.030.79
JPY23.960.06
CNY54.430.09
CHF479.591.80