
Արմինֆո.Հայաստանը մասնակցում է Մերձավոր արեւելքում խոշորագոույն Arabian Travel Market (ATM) զբոսաշրջային ցուցահանդեսին:
Ինչպես հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ միջոցառումը եզակի հնարավորություն է շփվելու համաշխարհային զբոսաշրջության մասնագետների հետ, հնարավորություններ բացելու նոր շուկաների համար և Հայաստանը ներկայացնելու որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:
Հայաստանն ATM ցուցահանդեսում ներկայացնում է իր հարուստ մշակույթն ու բնական լանդշաֆտները:
Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է Դուբայում ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը: Միջոցառման ծրագիրը ներառում է գործնական հանդիպումներ և նեթվորքինգ՝ ներառյալ MICE հատվածն ու հարսանեկան պլանավորում, շրջագայություններ ըստ տուրօպերատորների տաղավարներում ներկայացված վաահանակների, b2b ծառայություններ և այլն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականին ԱՄԷ-ից Հայաստան է այցելել 7 539 զբոսաշրջիկ, ինչը 2,5%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։