
Արմինֆո. Հայ-ամերիկյան տեխնոլոգիական կապերի ամրապնդման շրջանակում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանի հետ։ Այդ մասին հաղորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ի դեպ, 2024թ․-ից ServiceTitan-ի բաժնետոմսերը գնանշված են ՆԱՍԴԱՔ-ում։ Ընկերության հաջողության պատմությունը փաստում է, թե ինչպես կարող է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը խթանել երկու երկրների տնտեսական աճը», - նշվում է դեսպանատան հաղորդագրությունում։
