Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Դուբայի Առևտրային պալատում հանդիպել է պալատի նախագահ և հիմնադիր Մոհամմադ Ալի Լութահի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Սալեմ ԱլՇամսիի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում այս աշնանը նախատեսվող գործարար ֆորումի կազմակերպչական հարցերը, զբոսաշրջության ոլորտում ներդրումների հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ֆորումի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում։
Նշենք, որ 2024 թվականի արդյունքներով ԱՄԷ-ից Հայաստան է այցելել 7 539 զբոսաշրջիկ, ինչը 2,5% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ։
![]() | 4.80 | 0.02 |
![]() | 389.94 | 0.49 |
![]() | 443.01 | -0.11 |
![]() | 520.80 | -0.36 |
![]() | 281.87 | 0.66 |
![]() | 27.26 | -0.04 |
![]() | 53.67 | 0.12 |
![]() | 472.60 | 1.05 |