Ուրբաթ, 2 Մայիսի 2025 12:10
Ալինա Հովհաննիսյան

Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով

Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով

Արմինֆո Մայիսի 7-ին, ժամը 10:00-ին Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

 

Համաժողովը կդառնա նոր հարթակ զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջող փորձը: