Ուրբաթ, 2 Մայիսի 2025 12:47
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ էլ շարունակել ITF-ի հետ համագործակցությունն այս ոլորտում։

 

ITF-ը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) միջկառավարական կազմակերպություն է և այն գործում է որպես տրանսպորտային քաղաքականության ուղեղային կենտրոն և կազմակերպում է տրանսպորտի նախարարների տարեկան գագաթնաժողովը: