Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը վերսկսվել են դոլարային գործարքները (մեկշաբաթյա բացակայությունից հետո), ինչին զուգընթաց շարունակվել են կրճատվել ռուբլով գործարքները։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական անկման միտումը դանդաղել է 55% - ից մինչև 22,2%: Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը 2 անգամ գերազանցել է ռուբլով գործարքներինը։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (28.04-02.05.25, 21.04.25 - 25.04.25-ի համեմատ) դոլարի առքի անկումը պահպանվել է՝ վաճառքի աճի պայմաններում, եվրոյին առնչվող գործարքներում սկսել է աճել առքը՝ վաճառքի աճի արգելակման դեպքում, իսկ ռուբլով գործարքների դեպքում առքն ու վաճառքը հայտնվել են անկման մեջ։
Արդյունքում՝ ս.թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրամն աննկատ թուլացել է դոլարի նկատմամբ՝ 389,3-ից մինչեւ 389,5 դրամ/1դոլար, ընդ որում, "քարանալով" ինչպես եվրոյի նկատմամբ՝ 441 դրամ/1եվրոյի-ի մակարդակում, այնպես էլ ռուբլու նկատմամբ 4,64 դրամ/1ռուբլի մակարդակում։ Մեկ տարի առաջ ՝ 2024թ. մայիսի 2-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 387 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 414,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,16 դրամ/1ռուբլի, ինչը վկայում է ներկայիս փոխարժեքների համեմատ դրամի տարեկան արժեզրկման մասին և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։
![]() | 4.92 | 0.03 |
![]() | 384.44 | 0.16 |
![]() | 441.80 | -2.74 |
![]() | 516.61 | -4.36 |
![]() | 281.27 | -2.04 |
![]() | 26.54 | -0.02 |
![]() | 53.48 | -0.02 |
![]() | 470.32 | -2.76 |