Արմինֆո. Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:
Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը):
6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը:
10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է», - ասցում է ՔԿ հաղորդագրությունում:
![]() | 4.79 | -0.08 |
![]() | 383.48 | 0.23 |
![]() | 444.68 | 6.32 |
![]() | 521.11 | 3.91 |
![]() | 281.25 | 1.18 |
![]() | 26.72 | 0.31 |
![]() | 53.44 | 0.11 |
![]() | 472.21 | 5.91 |