
Արմինֆո.Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին", - նշել է Փաշինյանը:
2025 թվականի պետբյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ակնկալվում է ՀՆԱ-ի 5.1% աճ։ Եկամուտները կկազմեն 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ են և պետական տուրք: Ծախսերը կանխատեսվում են 3 տրլն 441.6 մլրդ դրամի չափով, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 706.8 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը կհասնեն 734.9 մլրդ դրամի (ՀՆԱ-ի 6.7%)։ Պակասուրդը նախատեսվում է 604 մլրդ դրամի մակարդակում (ՀՆԱ-ի 5.5%)։ ՀՆԱ - ի դեֆլյատորը սպասվում է 2.5%-ի մակարդակում, միջին գնաճը՝ 3.6%: