Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:46
Նաիրա Բադալյան

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ

Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:


ՊԵԿ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 90.5 մլրդ դրամով կամ 12.7 %-ով: Իսկ մաքսային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 146.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.5 մլրդ դրամով կամ 25.3 %-ով:

 

2025 թվականի պետբյուջեի համաձայն,  ընթացիկ տարում ակնկալվում է ՀՆԱ-ի 5.1% աճ։ Եկամուտները կկազմեն 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամ՝ հարկային եկամուտներ և պետական տուրք: Ծախսերը կանխատեսվում են 3 տրլն 441.6 մլրդ դրամի չափով, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 706.8 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը կհասնեն 734.9 մլրդ դրամի (ՀՆԱ-ի 6.7% - ը)։ Պակասուրդը նախատեսվում է 604 մլրդ դրամի մակարդակում (ՀՆԱ-ի 5.5%)։ ՀՆԱ - ի դեֆլյատորը սպասվում է 2.5%-ի մակարդակում, միջին գնաճը՝ 3.6%: