
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հերթական անգամ 6 ամսով պահպանել Մաքսային միության ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին վերաբերող սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղներից պատրաստված որոշ օգտագործված ապրանքների եւ սարքավորումների արտահանման արգելքը: Որոշման նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, արգելքը սահմանվում է վեց ամիս ժամկետով ։ Վերջին անգամ համանման արգելք սահմանվել է 2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ հուլիսի 31-ը։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների եւ դրանիցի պատրաստված ապրանքների արտահանումը կարգավորելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ Հայաստանի մետալուրգիական արդյունաբերության գործունեությունը խթանելու համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ: