Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 12:29
Ալինա Հովհաննիսյան

Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն

Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն

Արմինֆո.  Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երեւանում իր 34-րդ հանգույցը բացելու մասին։ Բացի այդ, լոուքոստերն ընդլայնում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ՝ գործարկելով 8 նոր ուղղություն 6 երկրներում։

Ֆեյսբուքում ավիաընկերության հաղորդագրության համաձայն, Երևանն այժմ Wizz Air-ի ուղիղ չվերթներով կապված կլինի այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են. Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիցցա (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա): Տոմսերի արժեքը ՝ սկսած 29.99 եվրոյից:

 

"Սա ևս մեկ մեծ քայլ է բոլորի համար ճանապարհորդությունն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ", - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ WizzAir-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին, կենտրոնակայանը գտնվում է Վեչեշում ։ Գլխավոր ներդրողը ամերիկյան Indigo Partners մասնավոր ընկերությունն է: Ավիաընկերությունն առաջին չվերթն իրականացրել է 2004 թվականի մայիսին Կատովիցեից ։