Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 12:47
Ալինե Գրիգորյան

IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում

IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Իվանա Ֆերնանդես Դուարտեն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ) զարգացման խոշորագույն գլոբալ ինստիտուտ է, որը կենտրոնացած է զարգացող շուկաների մասնավոր հատվածի վրա: IFC-ը գործում է ավելի քան 100 երկրներում ՝ օգտագործելով իր կապիտալը, փորձը և ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: Ֆինանսական 2024 թվականին IFC-ը ռեկորդային 56 միլիարդ դոլար է հատկացրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին՝ օգտագործելով մասնավոր հատվածի հնարավորությունները և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու համար:

 

Նշենք, որ Հայաստանում IFC-ն 2016 թվականին ֆինանսավորել է Որոտանի հիդրոէներգետիկ համալիրի սեփականաշնորհման նախագիծը, Երևանի ՋԷԿ-ի և Masrik Solar արդյունաբերական ծավալների արևային էլեկտրակայանի վերակառուցումը: Իսկ 2025 թվականին Ամերիաբանկը IFC-ի հետ կնքել է 200 մլն դոլարի երկարաժամկետ վարկային համաձայնագիր: Ինչպես հաղորդել են բանկում, այդ միջոցներն ուղղվելու են կլիմայի փոփոխության կանխարգելման նախաձեռնությունների ֆինանսավորմանը, մանր, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ), ինչպես նաեւ կանանց պատկանող ՄՓՄՁ-ներին աջակցելուն: