Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 14:33
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով

Արմինֆո.  Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում կազմել է 2 624.8 մլն կվտ/ժամ՝ մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցելով 6,5%-ով (մեկ տարի առաջվա 0,4% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Մասնավորապես, առաջին եռամսյակում ՀԷԿ-երն ավելացրել են արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան 66,3% - ով՝ մինչև 514,5 մլն կվտ/ժամ,  իսկ ՀԱԷԿ-ը՝ 0,3%-ով՝ մինչև 950,1 մլն կվտ/ժամ: Ընդ որում, ՋԷԿ-երը նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան 18,6%-ով' մինչև 857,5 մլն կվտ/ժամ:

 

Կրճատվել է նաև հողմակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ տարեկան 71,9% - ով, մինչև 0,2 մլն կվտ/ժամ։ Իսկ արևային կայանները, ընդհակառակը, արտադրվող էներգիայի ծավալներն ավելացրել են 97,3% - ով ՝ մինչև 302,5 մլն կվտ/ժամ։