Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 17:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2025թ. առաջին եռամսյակում դանդաղել է՝ 6,6%-ից մինչեւ 6%՝ կազմելով 40.7 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինն ապահովում է հեռահաղորդակցության ոլորտը՝ 93,4% կամ ավելի քան 38 մլրդ դրամ ՝ տարեկան 1,5% աճով։