Երկուշաբթի, 12 Մայիսի 2025 16:14
Կարինա Մելիքյան

Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը

Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը

Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ առաջին եռամսյակում ընդհանուր ծավալում կազմելով 21,6% (967,6 մլն դոլար)՝ մեկ տարի առաջվա 66,1% - ի (6,5 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբն էլ դարձել է երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման հիմնական պատճառը, որը 212 տոկոս աճից հասել է մինչև 54,2 տոկոս անկում։

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի առաջին եռամսյակում թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման բաժինն ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է, համապատասխանաբար, մինչև 15,7% և 31,3%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 59,4% և 74,2%:

 

Ըստ ծավալների ՝ հաշվետու ժամանակահատվածում ներմուծվել է 435.9 մլն դոլարի այդպիսի արտադրանք, և արտահանվել է՝ 531.7 մլն դոլարի. մեկ տարվա ընթացքում դրա ներմուծումը նվազել է 86.2% - ով, իսկ արտահանումը՝ 83.9% - ով: