
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Նախարարը կարևորել է այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները։