
Արմինֆո.Միայն 2025 թվականի մայիսի 14-ից 18-ը FLYONE ARMENIA ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսեր դեպի Սալոնիկ՝ սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:
Ավիաընկերության հաղորդագրության համաձայն, տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:
«Ակցիայի պայմաններն են. Գնիջեցման ժամկետը՝ 2025 թվականի մայիսի 14-ից 18-ը։ Ճանապարհորդության ժամկետը՝ 2025 թվականի Հունիսի 10-ից Հոկտեմբերի 25-ը` տեղերի առկայության դեպքում: Ակցիան չի տարածվում լրացուցիչ ծառայությունների վրա», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am)՝ Հայաստանի առաջատար ավիափոխադրողը, հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին:
FLYONE ARMENIA-ն չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, ինչպես նաև՝ Փարիզ, Նիցցա, Բարսելոնա, Միլան, Բրյուսել, Քյոլն, Տիվատ, Լառնակա, Քիշնև, Թբիլիսի, Թել Ավիվ, Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա: 2025թ. ամռանը FLYONE ARMENIA երթուղային ցանցը կհամալրվի հունական ուղղություններով ՝ Պաֆոս, Սալոնիկ և Հերակլիոն