Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 16:24
Ալինե Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ

Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: