Արմինֆո.2025թ. էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ: Այդ մասին մայիսի 14-ին ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացննելով ՀԾԿՀ-ի 2024 թվականի աշխատանքի մասին հաշվետվությունը։
Մեսրոպյանի խոսքով՝ 2026 թվականին սակագնի փոփոխության հնարավորությունը պարզ կդառնա ընթացիկ տարվա վերջին, երբ կամփոփվեն էլեկտրաէներգետիկայի ոլորտի ընկերությունների գործունեության արդյունքները։ ՀԾԿՀ ղեկավարը հիշեցրել է, որ սակագնային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ից։ Այդուհանդերձ, էներգետիկայի եւ ջրամատակարարման ոլորտներում վերջին 6 ամիսների գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի կանխատեսումներով, տպավորություն է ստեղծվում, որ հաջորդ տարի սակագների աճի առնչությամբ մտավախություններ չկան:
![]() | 4.83 | 0.02 |
![]() | 387.99 | -0.09 |
![]() | 435.64 | 4.68 |
![]() | 517.81 | 5.35 |
![]() | 278.53 | 0.97 |
![]() | 26.58 | 0.37 |
![]() | 53.86 | -0.03 |
![]() | 464.49 | 3.48 |