Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 11:23
Նաիրա Բադալյան

Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին

Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:

 

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար:

 

Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ տպավորված է հայ երիտասարդների հետ հանդիպմամբ: Յոշիակի Դեյմոն Հագիվարան հավելել է, որ այսօրվա հանդիպումը ցույց է տվել, որ երիտասարդները մեծ հետաքրքրվածություն ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ և զարգացման հեռանկարներով: