Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:34
Նաիրա Բադալյան

Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը

Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը

Արմինֆո Կառավարությունը մերժել է «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար` 264.110․1423135) կողմից «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ ֆինանսական շուկայի գործիքների վերաբերյալ տվյալների համապարփակ հավաքագրման, վերլուծության և համակարգման համար ներկայացված հայտը:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, հաշվի առնելով, որ ներկայացված հայտը գնահատման արդյունքում չի հաղթահարել անցողիկ շեմը՝ նպատակահարմար է համարվել մերժել «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊ ընկերության կողմից «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը:

 

  1. Նշենք, որ ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեեստրի ՝ «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ»  ՍՊԸ-ն ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 22-ին, այլ տեղեկատվություն բաց տիրույթում չկա։
  2.  
  3. Այսօրվա դրությամբ Հայաստանում ստեղծվել է 4 ԱՏԳ ՝ "Ալյանս", "Մերիդիան", "Մեղրի" և "Էկոս": "Էկոս" - ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի թիվ 974-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, իր գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարից:
  4.  

Ընդհանուր առմամբ, հայկական ԱՏԳ-ների ռեզիդենտներն օգտվում են հետևյալ առավելություններից. արտոնյալ հարկում, որը տարբերվում է երկրի ներսում հարկերի ստանդարտ համակարգից; ապրանքների արտահանման, արտադրանքի արտադրության համար հումքի ներմուծման մաքսային արտոնություններ; իրավաբանական անձանց շահութահարկի բացակայություն; Հայաստանի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կամ ղեկավար հանդիսացող ձեռնարկատերերի համար եկամտահարկի բացակայություն; արտարժույթի փոխարկման սահմանափակումներ չկան. եթե երկրի մնացած տարածքում փոխհաշվարկները պետք է կատարվեն բացառապես դրամով, ապա ԱՏԳ-ում առևտուրը նախատեսում է ցանկացած արժույթի ազատություն: