Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 11:04
Ալինե Գրիգորյան

ԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանը

ԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանը

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին զգալի աջակցություն է ցուցաբերում "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծի իրականացման գործում: Այդ մասին հաղորդել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը՝ Հայաստանի Հանրապետության հետ ԱԶԲ համագործակցության 20-ամյակին նվիրված մամուլի շրջագաաայության ընթացքում:

 

Նրա խոսքով, ծրագրի իրականացման նպատակով բանկի հետ կնքվել է երեք վարկային պայմանագիր, որոնցից առաջինի մասով աշխատանքներն արդեն ավարտվել են:

 

Ընդ որում, ինչպես ընդգծել է Զուլալյանը, ճանապարհահատվածների շինարարությունն իրականացվում է այնպես, որ դրանք կարողանան ապահովել մի քանի գյուղերի բնակիչների կապը հիմնական մայրուղու հետ: "Օրինակ, հանրապետության Արագածոտն մարզում 34 կմ երկարությամբ մայրուղու ելք կստանան Արուճ, Կաքավաձոր և Ագարակավան գյուղական համայնքների բնակիչները։ Այստեղ նախատեսվում է կառուցել ինը ճանապարհային հանգույց, որոնք տեղական համայնքների հետ համաձայնեցվել են դեռևս նախագծման փուլում ։ Այս հանգույցներն, առաջին հերթին, ստեղծված են հիմնական մայրուղի բնակիչների անվտանգ մուտքի համար։ Այս հատվածի ծածկման բոլոր աշխատանքներն ավարտված են, ներկայումս իրականացվում է անվտանգության տարրերի և դրենաժային համակարգի տեղադրում", - պարզաբանել է Զուլալյանը ։ Նա նաև հավելել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել Երևանից Գյումրի ժամանակակից ճանապարհ, որը կլինի առաջին տեխնիկական կարգի մայրուղի՝ յուրաքանչյուր ուղղությամբ երկու երթևեկելի գոտիով: Յուրաքանչյուր շերտի լայնությունը կկազմի 3,6 մետր։ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը նշել է, որ 34 կմ երկարությամբ ճանապարհի տվյալ հատվածում շարունակվում են հողային աշխատանքները: Դրանց շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո ճանապարհը բաց կլինի երկկողմանի երթևեկության համար։ Նախագծի այս փուլի արժեքը կազմում է 76 մլն դոլար։

 

Զուլալյանն անդրադարձել է նաև Լանջիկ գյուղի մոտ ճանապարհահատվածի կառուցմանը։ Նա նշել է, որ այդ հատվածում շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 60 մլն դոլար ։ "Աշխատանքներն այստեղ ավարտվել են 2022 թվականի հոկտեմբերին, և այդ ժամանակվանից ճանապարհը բաց է երկկողմանի երթևեկության համար։ Այդ հատվածի երկարությունը 18,7 կիլոմետր է", - հավելել է Զուլալյանը։

 

Նշենք, որ Տրանշ-1-ի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են 60 մլն դոլար վարկային միջոցներ, Տրանշ-2-ի ՝ Աշտարակ - Թալին 42 կմ երկարությամբ հատվածի շրջանակներում ԱԶԲ-ից ստացվել է ևս 170 մլն դոլար, իսկ Տրանշ - 3 - ի ՝ Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի հատվածում ներգրավվել է 100 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ (Թալին-Լանջիկ հատված ՝ 18,7 կմ): Խոսելով 8կմ երկարությամբ Աշտարակ-Թալին տեղամասի մասին՝Զուլալյանը նշել է իրականացվում են ավարտական աշխատանքներ: Նա հաղորդել է, որ ճանապարհահատվածն արդեն ամբողջությամբ ասֆալտապատվել է երեք շերտով, և այս պահին շինարարական կազմակերպությունն իրականացնում է ջրահեռացման համակարգի տեղադրում: Բացի այդ, նրա հավաստմամբ, արդեն ամբողջությամբ տեղադրվել են մետաղական արգելապատնեշները, և սպասվում է, որ հուլիսին այդ աշխատանքները կավարտվեն, որից հետո ճանապարհը կբացվի երկկողմանի երթևեկության համար: Այս հատվածի աշխատանքներից, ինչպես նշել է Զուլալյանը, առայժմ բացակայում են գծանշումները, որոնք շուտով նույնպես կսկսվեն։ "Դրենաժային համակարգը լինելու է "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու ողջ երկայնքով։ Յուրաքանչյուր հատվածում, կախված ջրի քանակից, նախատեսված է ճանապարհի համապատասխան թեքություն, և կառուցված են դրենաժային համակարգեր", - նշել է Զուլալյանը։ Անդրադառնալով Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը, որը նույնպես ֆինանսավորվում է ԱԶԲ-ի կողմից, նա նշել է, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ճանապարհի երկարությունը, ըստ Զուլալյանի, կկազմի 60 կմ, և ԱԶԲ-ը ֆինանսավորում է ճանապարհի հյուսիսային հատվածը՝ մինչև Բարգուշատի թունել: Ընդ որում, նա հավելել է, որ ճանապարհի այդ հատվածի համար նախատեսվում է Ագարակ-Ոսկեվազ հատվածում մեկ հանգույց և 31 արհեստական կառույց: Ինչպես պարզաբանել է հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը, դա ներառում է գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, անասունների անցումներ, դրենաժային համակարգեր, վերգետնյա անցումներ,  եւ՝ ոչ միայն:

 

Նշենք, որ ս.թ. մարտի 18-ին Հայաստանն ու ԱԶԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման համար ։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհ, որը դիմակայուն է կլիմայական բարդ պայմաններին և բնական աղետներին, ինչը թույլ կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը: Արդյունքում՝ կկրճատվի ուղևորությունների տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանա ուղևորությունների հարմարավետությունն ու անվտանգությունը: Սիսիան - Քաջարան շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի շինարարությունը, ներառյալ Բարգուշատի թունելը, նախատեսվում է սկսել 2025 թվականին: Աշխատանքները կիրականացվեն երեք ենթաբաժիններով. հյուսիսային հատված ՝ 27,12 կմ երկարությամբ, Բարգուշատի թունելի հատված՝ 8,65 կմ երկարությամբ, և հարավային հատված՝ 24,25 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ, ճանապարհահատվածի երեք ենթաբաժինների կառուցման համար կպահանջվի 708 մլն եվրո վարկային միջոցներ: Սիսիան - Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհը կլինի տեխնիկական երկրորդ կարգի։ Այն կանցնի լեռնային բարդ ռելիեֆով, կներառի 27 կամուրջ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել ՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (Բարգուշատի ամենաերկար թունելը՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Այդ նախագծով ավարտվել է միջազգային մրցույթի նախաորակավորման փուլը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 23 ընկերություններ Եվրոպայից, Չինաստանից և այլ երկրներից: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության ընդհանուր փաթեթից առաջիկա հինգ տարիներին 600 մլն եվրոն կուղղվի Քաջարան - Սիսիան ճանապարհի կառուցմանը: Եվս 200 մլն դոլար կտրամադրի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, 500 մլն դոլար արդեն տրամադրել է ԱԶԲ-ը ։ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կլինի 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։

 

Հյուսիս-Հարավ մայրուղին անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային նախագծերից մեկն է ։ Այն կկրճատի Իրանի եւ Վրաստանի սահմանների միջեւ հեռավորությունը՝ 550-ից մինչեւ 490 կմ, կարագացնի տարանցումը երկրի տարածքով եւ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծի, ներառյալ՝ Իրանից դեպի Սեւ ծով բեռների փոխադրումը:

 

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2024 թվականի վերջի դրությամբ բանկը Հայաստանում իրականացրել է 1.9 մլրդ դոլարի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ և ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինըՓաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակիWizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համարFLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
Ռուբեն Սիմոնյան. Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա է զգալի ներուժ մի շարք ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համարՌուբեն Սիմոնյան. Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա է զգալի ներուժ մի շարք ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ստամբուլում մասնակցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ստամբուլում մասնակցել է "Zero Waste Forum"  համաշխարհային համաժողովին
INLIMA. Հայաստանում մեկնարկում է տոհմային անասունների զարգացման և արոտավայրերի երթուղիների բարելավման խոշոր ծրագիրINLIMA. Հայաստանում մեկնարկում է տոհմային անասունների զարգացման և արոտավայրերի երթուղիների բարելավման խոշոր ծրագիր
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովինԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը․ ՏԿԵ նախարարՀայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը․ ՏԿԵ նախարար
IDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համարIDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համար
Ամերիաբանկը Ամերիաբանկը "Ներդրողի օրվա" կապակցությամբ կազմակերպել է Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունների քննարկում
Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար անկանխիկ գործարքքներից հետվճարը 12 տոկոսից միչեւ 20 տոկոս բարձրացնելու որոշումըԿառավարությունը հաստատել է կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար անկանխիկ գործարքքներից հետվճարը 12 տոկոսից միչեւ 20 տոկոս բարձրացնելու որոշումը
"Լույս" հիմնադրամ. եթե բացառենք վերաարտահանման հիմնական էֆեկտները, կարելի է հանգել Հայաստանի տնտեսության արտահանման հատվածում պահպանվող խնդիրների մասին հետեւության
Եվրահանձնակատար․ Կարևոր է Հայաստանի դերը ԵՄ կապակցման օրակարգումԵվրահանձնակատար․ Կարևոր է Հայաստանի դերը ԵՄ կապակցման օրակարգում
Հայաստանն ու ՀԲ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտումՀայաստանն ու ՀԲ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.12.2025
RUB4.930.03
USD381.14-0.06
EUR444.680.24
GBP508.592.36
CAD272.91-0.43
JPY24.630.11
CNY53.90-0.06
CHF476.130.11