Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 15:17
Նաիրա Բադալյան

Հայաստանում 900 հազար հայտարարատուներից իրենց եկամուտների համար հարկայինին է հաշվետու եղել ընդամենը շուրջ 54 հազարը

Հայաստանում 900 հազար հայտարարատուներից իրենց եկամուտների համար հարկայինին է հաշվետու եղել ընդամենը շուրջ 54 հազարը

Արմինֆո.900 հազար հայտարարատուներից 2024 թվականի իրենց եկամուտների համար հարկայինին հաշվետու է եղել ընդամենը շուրջ 54 հազար մարդ։ Նրանցից մոտ 23 հազարը սոցիալական ծախսերի փոխհատուցում են ստացել։ Այդ մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

 

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացի հայտարարատուները ստացել են ավելի քան 2 մլրդ դրամի «սոցիալական վարկեր»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու միջոցով կարող են օգտվել եկամտահարկի գումարից սոցիալական ծախսերը փոխհատուցելու հնարավորությունից: Այս հնարավորությունը տարածվում է ինչպես անձամբ հայտարարատուի, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերի վրա: Ծախսերի փոխհատուցումը մեկ հաշվետու տարվա ընթացքում չի գերազանցում 100 հազար դրամը: