Ուրբաթ, 23 Մայիսի 2025 15:49
Ալինա Հովհաննիսյան

Կոտայքում կբացվի խոշոր հիպերմարկետ, որը մասնագիտացած է տան վերանորոգման, հարդարման և բարեկարգման ապրանքների վաճառքի ոլորտում

Կոտայքում կբացվի խոշոր հիպերմարկետ, որը մասնագիտացած է տան վերանորոգման, հարդարման և բարեկարգման ապրանքների վաճառքի ոլորտում

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին Կոտայքի մարզում այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ», որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  «Հոմպլեքս Հիպեր Մոլը» մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտներում։ Առանձին մեծ հատված հատկացվելու է IKEA ապրանքանիշին։

 

Տարածքում ծառայություն կմատուցեն մի շարք ֆինանսական կառույցներ, գործելու են սուպերմարկետներ, սրճարաններ և մանկական խաղահրապարակներ։ Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում։

 

«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի սեփականատեր Նորայր Մարտիրոսյանի ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքներին և ստեղծված ենթակառուցվածքներին։

 

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է արդիականացնել և ընդլայնել գործունեությունը։