Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ը դոլարային գործարքները շարունակել են աճել, ինչին զուգընթաց սկսել են աճել են ռուբլով գործարքները ։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական միտումը 30,4% անկումից հասել է 75% աճի, իսկ դոլարային գործարքների աճը դանդաղել է՝ 62%-ից մինչև 12%։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների նկատմամբ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալի գերակայությունը մեկ շաբաթ առաջվա 1,7 անգամից նվազել է մինչեւ 1,1 անգամ։
Դրան զուգընթաց արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (19-23.05.25-ը ' 12-16.05. 25-ի համեմատ) դոլարի, եվրոյի և ռուբլու առքուվաճառքի միտումը ծավալվել է աճից դեպի անկում։
Արդյունքում, ս.թ. մայիսի 19-23 - ն ընկած ժամանակահատվածում դրամն էլ ավելի է ամրապնդվել դոլարի նկատմամբ' 386,8-ից մինչև 384,5 դրամ/1դոլար, ընդ որում, եվրոյի նկատմամբ "քարացել" է 434,5 դրամ/1եվրո մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ շարունակել է թուլանալ' 4,73-ից մինչև 4,78 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ.մայիսի 16 - ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 388 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 420,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,27 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։
![]() | 4.80 | -0.03 |
![]() | 383.77 | -0.67 |
![]() | 435.58 | 1.47 |
![]() | 518.13 | 2.98 |
![]() | 277.93 | 0.94 |
![]() | 26.77 | 0.01 |
![]() | 53.42 | 0.07 |
![]() | 464.44 | -0.48 |