Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4% - ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
Վիճակագրության համաձայն, 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 26,8% աճից մինչև 16,1% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 26,7%-ից մինչև 5,2%։ Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 3,9% - ից մինչեւ 9,9%, ինչը դիտվել է նաև շինարարության հատվածում՝ 13,7% - ից մինչեւ 15%։ Որոշ չափով ակտիվացել է էներգահամալիրը, որի աճը լճացման 0,4%-ից արագացել է մինչև 2,6%:
![]() | 4.71 | -0.01 |
![]() | 383.84 | 0.00 |
![]() | 442.91 | -1.35 |
![]() | 512.96 | 0.57 |
![]() | 278.39 | -0.69 |
![]() | 25.91 | 0.07 |
![]() | 53.45 | -0.04 |
![]() | 476.23 | -0.83 |