Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 13:13
Կարինա Մելիքյան

Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը

Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը

Արմինֆո.  Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100,7%-ից մինչև 102%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ 26,8% աճից մինչեւ 16,1% անկում՝ ապահովելով 812,3 մլրդ դրամ (2,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ընդ որում, 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 103.7% - ից մինչև 101.9%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը նույնպես ցույց է տվել ծավալների 8,7% անկում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է երկնիշ աճ՝ 16,3%-ով։