
Արմինֆո. Այսօր՝ մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց: Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ նիստի օրակարգը, ինչպես նաև օրինագծերի ներկայացման հաջորդականությունը հավանության են արժանացել ԱԺ խորհրդի նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խորհուրդը նաեւ հաստատել է խորհրդարանի հանձնաժողովներում Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության տարեկան հաշվետվության քննարկումների անցկացման ժամանակացույցը: Քննարկումները կմեկնարկեն հունիսի 4-ից։