Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 17:52
Ալինա Հովհաննիսյան

Ռոբոտատեխնիկան՝ մանկապարտեզներում. 30 նախադպրոցական հաստատությունների սաները նոր ուսումնական տարում կսկսեն ուսումնասիրել ապագայի տեխնոլոգիաները

Ռոբոտատեխնիկան՝ մանկապարտեզներում. 30 նախադպրոցական հաստատությունների սաները նոր ուսումնական տարում կսկսեն ուսումնասիրել ապագայի տեխնոլոգիաները

Արմինֆո.  Հաշվի առնելով Երևանի 10 մանկապարտեզների ավագ խմբերի համար «Ռոբոտատեխնիկա» ծրագրի ներդրման ուղղությամբ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության հաջողված փորձը՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է ընդլայնել ծրագիրը:

 

Ինչպես հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային նիստի ընթացքում, նոր ուսումնական տարում Երևանի ևս 30 մանկապարտեզ կմիանա այդ ծրագրին: Տեղի կունենա դաստիարակների վերապատրաստում Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ: Բացի այդ, նախադպրոցական հաստատություններին դասերի համար կտրամադրվեն համապատասխան հավաքածուներ և պլանշետներ:

 

Այսպիսով, նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի 40 մանկապարտեզների սաներ կսովորեն ռոբոտաշինության հիմունքները: Նշվել է, որ փորձնական ծրագրի առաջին փուլի արդյունքներով վերջինիս մասնակից դաստիարակները ստացել են պարգևավճարներ ՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով: