Շաբաթ, 31 Մայիսի 2025 13:36

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Արմինֆո. Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է  պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

 

ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից:

 

Champions League մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում (Stock Market) և պարտատոմսերի շուկայում (Fixed Income Market) ակտիվության համար։ Երկրորդ անվանակարգում հաղթողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ապահովվող գործարքների ծավալները, քանակները, բորսայում ակտիվ օրերը, կարգավորող պահանջների պահպանումը և այլն։ Վերլուծվում են թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում իրականացված գործունեության արդյունքները:

 

ConFEAS 2025-ի մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 ճանաչված զեկուցող՝ կապիտալի շուկաների վերաբերյալ բազմազան թեմաներին անդրադարձով:

 

MyInvest

 

MyInvest-ը Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

 

Ճեպազրույցի խոսնակներ

 

  • Դիանա Հակոբյան

Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն

  • Կոնստանտին Սարոյան

Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար

  • Ռադու Հանգա

Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ

  • Սաքեր Ասլան

Աբու Դաբիի բորսայի գլխավոր գործառնական տնօրեն

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: