Երկուշաբթի, 2 Հունիսի 2025 13:22
Ալեքսանդր Ավանեսով

Թուրքիայում կրկին ձայներ են հնչել Հայկական ԱԷԿ-ի փակման օգտին

Թուրքիայում կրկին ձայներ են հնչել Հայկական ԱԷԿ-ի փակման օգտին

Արմինֆո Հունիսի 1-ին Թուրքիայում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների 33 կազմակերպություններ ակցիա են իրականացրել Իգդիրում, որտեղ հանդես են եկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման կոչով։

 

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ը, չնայած շահագործման ժամկետը լրանում է 2025-ին, դեռևս ակտիվ գործում է։

 

Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

 

«Մեծամորի ԱԷԿ-ն այսօր աշխարհում առկա կայանների մեջ ամենառիսկային տեխնոլոգիան ունի։ Այդ կայանը հատկապես մեր Իգդիրի նահանգի շրջակա միջավայրին և մարդկային առողջության վրա շատ բացասական է ազդում։ Դիմում ենք ԱԷԿ-ներով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը․ Փակե՛ք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ և Ֆուկուշիմա։ Այս կայանի փակման համար մեր երկրի համապատասխան մարմիններն անհապաղ պետք է գործի անցնեն։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվել»։

 

Նրա նշմամբ՝ Իգդիրն այժմ շատ է վնաս կրում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով։ Այս շրջանում քաղցկեղի դեպքերն շատ են աճել, աղքատ մարդիկ չեն կարողանում բուժվել և լեյկեմիայով երեխաների ծնունդների աճ կա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումները։ Բացի այդ, նշել են, որ չեն ցանկանում, որ ո՛չ Աքքույուում, ո՛չ Սինոպում և ո՛չ էլ Իղնեադայում ԱԷԿ-ներ կառուցվեն։

 

Հարկ է նշել, որ Թուրքիան մշտապես հանդես է գալիս Մեծամորի ատոմակայանի փակման կոչերով, պատճառաբանելով, որ այն «սպառնալիք» է հանդիսանում  ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։ 

 

Սակայն, ինչպես կարծում են ոլորտի մասնագետները, հիմնանորոգումից հետո կայանը, գործնականում, նորացվել է։ 2023 թվականի դեկտեմբերին ատոմակայան կատարած այցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաղորդել է, որ Հայկական ԱԷԿ-ը հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հանձնարարականներին և հրահանգներին ՝ սերտորեն համագործակցելով գործակալության հետ։ Գրոսսին վստահություն է հայտնել, որ Հայաստանը լուրջ աշխատանք է տանում ԱԷԿ-ի անվտանգության առումով: "Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հանձնարարականներին և հրահանգներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում կատարվել են կարևոր վերանորոգման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այնպես որ, մենք կարող ենք շարունակել աշխատել: ԱԷԿ - ի շահագործման ժամկետը պետք է երկարացվի մի քանի տարով, եւ մենք գոհ ենք, թե ինչպես են իրականացվել այդ աշխատանքները", - նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, հավելելով, որ գործակալությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել, որպեսզի օգնի կայանին անվտանգ եւ հուսալիորեն արտադրել ցածր ածխածնային էներգիա: Նա նշել է, որ ատոմակայան այցելության ժամանակ անվտանգության և պահպանության ոլորտում զգալի բարելավումներ է տեսել:

 

Իր հերթին, անցյալ տարվա մարտին հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հաղորդել է, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը գտնվում են չափազանց բարձր մակարդակում: "Հայաստանի կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները բավարար են եւ լիովին բավարարում են առկա անվտանգության համակարգերի արդիականացման չափորոշիչներին։ Մենք արդեն մտածում ենք նոր տեխնոլոգիաների ներդրման մասին, որպեսզի 2026-2036 թվականներին շարունակենք մեր ատոմակայանի անվտանգ շահագործումը", - ընդգծել է Մարտիրոսյանը, հավելելով, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման 65 մլն դոլար բյուջեով ծրագիրն իրականացվում է "Ռուսատոմ-Սերվիս" ԲԸ-ի հետ համագործակցությամբ: Գլխավոր տնօրենը նաեւ նշել է, որ հայկական կողմի համար անվտանգությունը կարևոր հանգամանքներից մեկն է: "Ոչ մի այլ պետություն չի կարող մեզանից ավելի շատ մտածել մեր անվտանգության մասին։ Ցանկացած ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել այն պետության ղեկավարության կողմից, որի սեփականությունն է այն: Ուզում եմ նշել, որ Հայկական ԱԷԿ-ի բաժնետոմսերի 100% - ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, և այլ պետություններ կարող են, ինչ-ինչ նեղ նպատակներից ելնելով, միայն կարծիքներ հայտնել։ .. Իսկ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների համաձայն, որի առաքելություններն այցելում են Հայաստան եւ հետազոտություններ են անցկացնում, պարզվել է, որ Հայկական ԱԷԿ-ը շահագործվում է անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշներին համապատասխան", - ընդգծել է Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram JuniorԵրեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաքIDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
Բաց նամակ՝ Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:Բաց նամակ՝ Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակԳորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
ԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրելԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել
Էկոնոմիկայի նախարար. գյուղատնտեսական լիզինգի պետական ծրագրով 2024 թվականին տարեկան ծրագիրը գերակատարվել էԷկոնոմիկայի նախարար. գյուղատնտեսական լիզինգի պետական ծրագրով 2024 թվականին տարեկան ծրագիրը գերակատարվել է
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաղորդել են Ինժեներական քաղաքի բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտի մասինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաղորդել են Ինժեներական քաղաքի բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտի մասին
Դիլիջանը դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիրԴիլիջանը դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր
«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարման նկատմամբ«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարման նկատմամբ
«Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների կողմից«Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների կողմից
Համընդհանուր հայտարարագիր լրացրած ՀՀ քաղաքացիները ետ են ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀամընդհանուր հայտարարագիր լրացրած ՀՀ քաղաքացիները ետ են ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին
Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղների վնասները ծածկելու համար լրացուցիչ կհատկացվի շուրջ 17,1 մլն դոլարԼոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղների վնասները ծածկելու համար լրացուցիչ կհատկացվի շուրջ 17,1 մլն դոլար
Հայաստանում մտածում են զբոսավարների եւ ուղեկցորդների պատրաստման միասնական ստանդարտի ներդրման շուրջՀայաստանում մտածում են զբոսավարների եւ ուղեկցորդների պատրաստման միասնական ստանդարտի ներդրման շուրջ
Հայաստանում մոպեդները կդասեն տրանսպորտային միջոցների շարքին եւ կպարտավորեցնեն ապահովագրելՀայաստանում մոպեդները կդասեն տրանսպորտային միջոցների շարքին եւ կպարտավորեցնեն ապահովագրել
Թուրքիայում կրկին ձայներ են հնչել Հայկական ԱԷԿ-ի փակման օգտինԹուրքիայում կրկին ձայներ են հնչել Հայկական ԱԷԿ-ի փակման օգտին
Հայաստանում նախատեսում են 1 մլն դրամ վճարել 100 տարին լրացած կենսաթոշակառուներինՀայաստանում նախատեսում են 1 մլն դրամ վճարել 100 տարին լրացած կենսաթոշակառուներին
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2025թ. մայիսին աճել են տարեկան 23%-ով՝ հասնելով 3.916 մլրդ դոլարիՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2025թ. մայիսին աճել են տարեկան 23%-ով՝ հասնելով 3.916 մլրդ դոլարի
Air Arabia Abu Dhabi-ն նշել է իր առաջին չվերթը դեպի ԵրեւանAir Arabia Abu Dhabi-ն նշել է իր առաջին չվերթը դեպի Երեւան
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինԱմերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Հունիսի 14-21-ը Հայաստանում կանցկացվի Հունիսի 14-21-ը Հայաստանում կանցկացվի "CyberGEN" կիբեռանվտանգության 4-րդ ամենամյա համաժողովը
Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատուի կողմիցՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատուի կողմից
ՊԵԿ. Հունիսի 1-ից մաքսային մարմինն արտահանման գործընթացը կսպասարկի շուրջօրյաՊԵԿ. Հունիսի 1-ից մաքսային մարմինն արտահանման գործընթացը կսպասարկի շուրջօրյա
Հայաստանում բազային տուրքի 29-ապատիկի չափով պետական տուրք կսահմանվի ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր տոննայի համարՀայաստանում բազային տուրքի 29-ապատիկի չափով պետական տուրք կսահմանվի ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր տոննայի համար
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Հայաստանի իշխանությունները մտադիր են ռիելթորներին դուրս բերել «ստվերից»Հայաստանի իշխանությունները մտադիր են ռիելթորներին դուրս բերել «ստվերից»
Գևորգ Պապոյան. 2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն՝ առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամԳևորգ Պապոյան. 2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն՝ առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ
Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն էՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
Հայաստանը դրամաշնորհային միջոցներ կստանա ԵՆԲ-ից՝ Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի համարՀայաստանը դրամաշնորհային միջոցներ կստանա ԵՆԲ-ից՝ Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի համար
Հայաստանը ԵՆԲ-ից 236 մլն եվրո կներգրավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համարՀայաստանը ԵՆԲ-ից 236 մլն եվրո կներգրավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Հայաստանի տնտեսությունը կպահպանի ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերը. «Լույս» հիմնադրամՀայաստանի տնտեսությունը կպահպանի ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերը. «Լույս» հիմնադրամ
Հայաստանում քննարկվել է Երևանի և Բրատիսլավայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու հնարավորությունըՀայաստանում քննարկվել է Երևանի և Բրատիսլավայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու հնարավորությունը
Հայաստանի չափագիտությունը դուրս է գալիս միջազգային մակարդակՀայաստանի չափագիտությունը դուրս է գալիս միջազգային մակարդակ
ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Հայ բեռնափոխադրողները հայտնվել են փակուղումՀայ բեռնափոխադրողները հայտնվել են փակուղում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում
Հրազդանի ցեմենտի գործարանը կրկնակի սնանկության գործընթաց է անցնումՀրազդանի ցեմենտի գործարանը կրկնակի սնանկության գործընթաց է անցնում
ՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպքՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք
Ռոբոտատեխնիկան՝ մանկապարտեզներում. 30 նախադպրոցական հաստատությունների սաները նոր ուսումնական տարում կսկսեն ուսումնասիրել ապագայի տեխնոլոգիաներըՌոբոտատեխնիկան՝ մանկապարտեզներում. 30 նախադպրոցական հաստատությունների սաները նոր ուսումնական տարում կսկսեն ուսումնասիրել ապագայի տեխնոլոգիաները
Հաստատվել է ԱԺ հանձնաժողովներում Հայաստանի 2024 թվի  պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույցըՀաստատվել է ԱԺ հանձնաժողովներում Հայաստանի 2024 թվի  պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույցը
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակիցԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից
Բեռնափոխադրումների բորսայի ղեկավար. Հայաստանի համար կարեւոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներիցԲեռնափոխադրումների բորսայի ղեկավար. Հայաստանի համար կարեւոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներից
Ֆիցոն Փաշինյանին առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի եւ ՌԱՀ ոլորտումՖիցոն Փաշինյանին առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի եւ ՌԱՀ ոլորտում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է փայլաթիթեղագլանման արտադրության պահպանում և զարգացումՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է փայլաթիթեղագլանման արտադրության պահպանում և զարգացում
Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսըԱրդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
Հայաստանում դանդաղում է տնտեսական ակտիվության աճը, եւ նվազում է արտաքին առևտուրըՀայաստանում դանդաղում է տնտեսական ակտիվության աճը, եւ նվազում է արտաքին առևտուրը
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում
Հայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկումՀայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկում
ԶՖԳ-ը շահագրգռված է ծրագրերի իրականացմամբ Հայաստանի էներգետիկայի վերականգնվող աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ոլորտներումԶՖԳ-ը շահագրգռված է ծրագրերի իրականացմամբ Հայաստանի էներգետիկայի վերականգնվող աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում
Հայաստանում մտածում են AWS Outposts-ի ներդրման մասինՀայաստանում մտածում են AWS Outposts-ի ներդրման մասին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ն ակտիվացել են ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ն ակտիվացել են ռուբլով գործարքները
Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսովՀայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսով
Ջեֆ Բարր. Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետՋեֆ Բարր. Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ
Ազգային ժողովում քննարկվել է 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըԱզգային ժողովում քննարկվել է 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Կոտայքում կբացվի խոշոր հիպերմարկետ, որը մասնագիտացած է տան վերանորոգման, հարդարման և բարեկարգման ապրանքների վաճառքի ոլորտումԿոտայքում կբացվի խոշոր հիպերմարկետ, որը մասնագիտացած է տան վերանորոգման, հարդարման և բարեկարգման ապրանքների վաճառքի ոլորտում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.06.2025
RUB4.880.02
USD383.86-0.09
EUR437.49-0.75
GBP518.36-1.12
CAD279.50-0.84
JPY26.83-0.05
CNY53.390.05
CHF468.01-1.14