Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025 18:03
Ալինա Հովհաննիսյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

Արմինֆո. "Զինապահ" Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Innobiz ՀԿ - ի հետ, որի շրջանակներում կիրականացվի կրթական նախաձեռնություն հիմնադրամի շահառու զինծառայողների և նրանց ընտանիքների համար:

 

Մասնավորապես, վերջիններս կկարողանան մասնակցել Innobiz. academy առցանց հարթակի վերապատրաստման դասընթացներին։ Այս հարթակի հիմնական դասընթացը <0-ից բիզնես>-ն է, որը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ և նախատեսված է սկսնակ գործարարների համար:

 

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բիզնեսի հիմունքներին, ներկայացնել սեփական բիզնես բացելու գործնական քայլերը և զարգացնել բիզնես գաղափարների մոդելավորման հմտությունները:

 

Innobiz ՀԿ-ի ղեկավար Նաիրա Մարգարյանը համագործակցության մեկնարկի կապակցությամբ նշել է. <Սա պարզապես ծրագիր չէ, սա մեր երախտիքի արտահայտությունն է նրանց, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը: Մեր նպատակն է աջակցել նրանց և նրանց ընտանիքներին՝ բացելով նոր դռներ և դառնալով նրանց կյանքում նոր հնարավորությունների սկիզբ>:

 

Դասընթացին մասնակցելու համար շահառուները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով ՝ https://shorturl.at/EuySm.

 

Նշենք, որ 2022թ. վերջի դրությամբ <Զինապահ> հիմնադրամի շահառուների թիվը հասել է 5 012-ի: