Երեքշաբթի, 10 Հունիսի 2025 14:35
Նաիրա Բադալյան

Տիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները

Արմինֆո.  Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը գիտական ներուժի զարգացման և կրթական ծրագրերի առաջմղման գործում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ գիտելիքահենք և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման տեսանկյունից:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին:

Տիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները

Երեւան: 10.06.25:  ԱրմԻնֆո: Նաիրա Բադալյան: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։