Երեքշաբթի, 10 Հունիսի 2025 17:24
Նաիրա Բադալյան

Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունը

Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների:

Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները:

Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները և անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար: