Երեքշաբթի, 10 Հունիսի 2025 17:36
Ալինա Հովհաննիսյան

Ժաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ով

Ժաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ով

Արմինֆո. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280%-ով՝ կազմելով 40.2 մլրդ դրամ (2024 թվականի դրությամբ)։ Այդ մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցները, ինչպես պարզաբանել է նախարարը, ուղղվել են նաև կապիտալ ծախսերի իրացմանը, սարքավորուման ձեռք բերմանը, աշխատավարձի բարձրացմանը և այլն: Ընդհանուր առմամբ, նախարարի ասելով, գիտությունը Հայաստանում դառնում է մրցակցային գործունեություն՝ աշխատավարձի համատեքստում: <Այսօր գիտնականները կարող են մեզանից ավելի վաստակել՝ շնորհիվ ներդրված ֆինանսավորման սխեմաների: Դուք գիտեք, որ մենք գնացել ենք գործող կատեգորիաների և ատեստավորման մեխանիզմների դրույքաչափերի աստիճանական բարձրացման, որտեղ որոշ դեպքերում 2021 թվականի համեմատ գիտնականների աշխատավարձերի 300% աճ է գրանցվել։ Բացի այդ, գործում են ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր։ Այստեղ կարևոր է նշել, որ մեկ գիտնականը կարող է լինել միաժամանակ մի քանի ծրագրերի շահառու", - ասել է Անդրեասյանը։

 

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ արդեն այս տարվա աշնանը գերատեսչությունը կներկայացնի գիտության ոլորտի զարգացման նոր 5-ամյա ռազմավարությունը:-