
Արմինֆո. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ( ՊՄՏՀ)-2025: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են փոխվարչապետի գրասենյակից: Համաժողովը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 18-21-ը՝ Սանկտ Պետերբուրգում։
Այս տարի ՊՄՏՀ-ի ուշադրության կենտրոնում ընդհանուր ուղենիշների որոնումն է գլոբալ տուրբուլենտության պայմաններում, համագործակցության մոդելների վերաիմաստավորումը և կայուն զարգացման հիմքերի ձևավորումը:
Համաժողովի գլխավոր թեման՝ "Ընդհանուր արժեքները՝ բազմաբեւեռ աշխարհում աճի հիմք", ընդգծում է հավասարակշռված եւ ներառական զարգացման ձգտումը, որտեղ մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու փոխադարձ հետաքրքրությունը հիմք են դառնում նոր տնտեսական կապերի կառուցման համար:
Հատուկ ուշադրություն է դարձվում տնտեսական ինքնիշխանության ամրապնդմանը, ազգային ֆինանսական համակարգերի զարգացմանը և պատժամիջոցների ճնշմանը հակազդելուն: