Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 10:18
Ալեքսանդր Ավանեսով

Նիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքը

Նիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքը

Արմինֆո.Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։

 

Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։