Ուրբաթ, 13 Հունիսի 2025 17:39
Կարինա Մելիքյան

ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արմինֆո.  ԱրմՍվիսԲանկը 16.06.2025-30.09.2025թթ. իրականացնում է դրամային պարտատոմսերի հերթական  տեղաբաշխումը.

 

Անվանական արժեք

50,000 ՀՀ դրամ

50,000 ՀՀ դրամ

Տեղաբաշխման ծավալ

7 մլրդ ՀՀ դրամ

7 մլրդ ՀՀ դրամ

Արժեկտրոնի տոկոսադրույք

10.25%

10.50%

Արժեկտրոնի վճարման հաճախականություն

 

կիսամյակային

Մարման օր

16.06.2029թ.

16.06.2030թ.

Թողարկող

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

Տեղաբաշխող

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ

 

Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 04.06.2025թ. թիվ 1/117Ա որոշմամբ:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու,  այնպես էլ ArmSwiss Mobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:

Հայտերի ընդունման ժամանակահատված` 16.06.2025թ. 10:00-ից մինչև 30.09.2025թ. ժամը 16:00:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:

Միաժամանակ հիշեցնենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 24 թողարկումներ (11 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 8-ը՝ ՀՀ դրամով և 5-ը` Եվրոյով): Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 48.650 մլրդ ՀՀ դրամի, 84.140 մլն ԱՄՆ դոլարի և 35.6 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ:

Բանկի13 թողարկումները հաջողությամբ մարվել են:

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 11 թողարկումները (4 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 5-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկրողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաև շուկա ստեղծողի ծառայություններից ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի համար: