Արմինֆո.Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։
Սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:
Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։
Հաշվետու տարում Բանկի «AEB Mobile» հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, «Moneysend» փոխանցման համակարգը, «Visa Stop Payment Service»-ը, ինչպես նաև ինտեգրումը «Ubpay» միջազգային վճարահաշվարկային համակարգին։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է անցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկանխիկ վճարումների իրականացումը՝ հետաձգված գործարքի կիրառմամբ: Բանկը մասնակցությունն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ POS տերմինալների ներդրման գործընթացին։
Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ՝ Բակում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:
2024 թվականին նախորդ տարվա համեմատ.
Տարվա ֆինանսական արդյունքի՝ զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է․ 9 մլրդ դրամ, 90% աճ նախորդ տարվա համեմատ։ Ըստ այդմ՝ Բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։
Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կնքվել է մի շարք նոր վարկային պայմանագրեր՝ ներգրավելով շուրջ 70 մլն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2024 թվականին շուրջ 170 մլն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։
Հատկանշական է, որ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն Զինվորի Տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր․
1․ կրթական ծրագիր զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ,
2․ Զինվորի տան թողունակության ընդլայնում՝ ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։
Նշված ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 50 մլն դրամ, որը կֆինանսավորվի Հայէկոնոմբանկի կողմից։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հաստատակամ շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կառույց՝ նպաստելով բանկային համակարգի և բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը, իսկ Բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերը։