Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 15:16
Նաիրա Բադալյան

Ամենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասին

Ամենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասին

Արմինֆո.  Շատ բան կախված կլինի էսկալացման աստիճանից և տևողությունից։ Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով իրանաիսրայելական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար հնարավոր ռիսկերի մասին ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Նախարարի ասելով՝ Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում արտացոլված չեն իրանաիսրայելական հակամարտության սրման հետ կապված ռիսկերը։ Ռիսկային սցենարները դիտարկվել են բյուջետային փաստաթղթում, հավելել է նա։

 

Մասնավորապես, ինչպես նշել է Հովհաննիսյանը, կառավարությունը դիտարկում է տարբեր սցենարներ, որոնցից ամենաբացասականը տնտեսական աճի դանդաղումն է մինչեւ 1,3 տոկոս՝ ընթացիկ տարվա 5,1 տոկոսի փոխարեն։

 

«Կան նաեւ երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրականորեն ազդել մեզ վրա: Շատ բան կախված է էսկալացման աստիճանից և տևողությունից։ Ես, պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ երբ 2022 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մենք, ելնելով 2014 թվականի փորձից, անմիջապես սկսեցինք դիտարկել վատագույն սցենարները։ Բայց, բարեբախտաբար, իրական կյանքը մի փոքր այլ ստացվեց, և մենք ունեցանք ավելի շատ դրական զարգացումներ։ Հիմա մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր խնդիրները մնում են նույնը», - ասել է նա:

 

Ինչպես պարզաբանել է նախարարը, Հայաստանի տնտեսության համար բացասական զարգացումները կարող են կապված լինել լոգիստիկայի, մատակարարումների ժամկետի խախտման եւ ձգձգման հետ, քանի որ լոգիստիկայի մի մասը կապված է Իրանից մատակարարումների հետ: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել ապրանքների թանկացման։

 

«Էլ չխոսենք այն մասին,  որ, եթե իրավիճակը սրվի այնպես, որ միջազգային ներդրողները նույնպես Հայաստանը համարեն ռիսկային միջավայր ներդրումներ ներգրավելու համար, դա կարող է ազդել տոկոսադրույքի վրա: Այլ կերպ ասած՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել, բայց մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը և գործընթացում հասկանանք, թե ինչ կարող ենք անել, եթե կարող ենք՝ հետևանքները մեղմելու նպատակով», - նշել է նախարարը։

 

Հայաստանի ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության սկզբում Հայաստանի իշխանությունները, հիմնականում, բացասական սցենարներ էին դիտարկում, սակայն պարզվեց, որ իրականությունն այլ է: Դրա համար էլ հիմա դեռ պետք չէ շտապել դատողություններ անել, առավել ևս, որ Իրանի հետ սահմանին անցակետի աշխատանքում դժվարություններ չկան։ Նախարարը հավելել է, որ Հայաստանում կապալառու աշխատանքներ իրականացնող իրանական ընկերությունների աշխատանքում եւս ուշացումներ չեն նկատվում:

 

Հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները հրատապ քննարկումներ են վարում, հաշվի առնելով, որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին, խնդիրներ կան նաև հայկական մեծ բեռնատարների համար՝  Վրաստանի ուղղությամբ, ինչը, փաստորեն, նշանակում է, որ ՀՀ-ն կարող է բախվել տոտալ շրջափակման խնդրին, Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նման քննարկումներ նախաձեռնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը: Ֆինանսների նախարարը Անվտանգության խորհրդի անդամ չէ, պարզաբանել է նա։ Մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, նման քննարկումներ կանցկացվեն, հավելել է նա։

 

Ինչ վերաբերում է Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի ճանապարհահատվածի կառուցման հնարավոր ռիսկերին, որի կապալառուն իրանական ընկերություն է, ապա, ինչպես կարծում է նախարարը, հակամարտության սրումը չպետք է ազդի աշխատանքների կատարման վրա, քանի որ այնտեղ հողային աշխատանքներ են իրականացվում:

 

Նշենք, որ այսօր խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ դժվարություններ ունի և ներմուծման, և արտահանման առնչությամբ, ընդ որում, թե դեպի Իրան, թե նրա տարածքով: "Դրանք գործոններ են, որոնք, գործնականում, մեր կառավարումից դուրս են, բայց հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի, եւ մենք կկարողանանք բեռներ փոխադրել բարեկամ Իրանի տարածքով՝ ինչպես եւ նախկինում", - հայտարարել է նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում
Արդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժԱրդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոններըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոնները
ՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունիՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունի
Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. ՓաշինյանՌուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. Փաշինյան
Վարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետՎարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետ
Հայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. ՓաշինյանՀայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. Փաշինյան
Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստումԵնթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում
Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարումը
Բեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններումԲեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը 
«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստըՍոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիներըՏնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկիEtihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատարԳևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատարՆախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.07.2025
RUB4.90-0.01
USD383.96-0.16
EUR446.01-2.80
GBP514.74-2.13
CAD279.83-0.92
JPY25.82-0.18
CNY53.48-0.06
CHF479.05-3.57