Երեքշաբթի, 17 Հունիսի 2025 13:17
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունը

Հայաստանն ու Գերմանիան ամրապնդում են տարածաշրջանային փոխգործակցությունը

Արմինֆո Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել երկուստեք կարևոր թեմաների։

Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։