Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին:
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ:
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |