Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:
26.05.2025- 17.06.2025թթ ընկած կարճ ժամանակահատվածում Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Գործարքների գրեթե 90%-ը իրականացվել է Converse Mobile հավելվածով: Ֆիզիկական անձանց մասնաբաժինը ներդրողների ընդհանուր թվում 98% է:
«Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելը Բանկի առաջնահերթություններից է: Պարտատոմսերի թողարկումների արդյունքում, երկարաժամկետ հեռանկարում, էապես աճելու են ֆինանսական միջոցների ներգրավման Բանկի հնարավորությունները: Միաժամանակ, ընդլայնելու է հայաստանյան կապիտալի շուկայի գործիքակազմը: Ինչպես սեփական, այնպես էլ այլ ընկերությունների թողարկումները կազմակերպելիս մեծ ուշադրություն ենք դարձնելու հատկապես դրամային գործիքներին»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային բիզնեսի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկայում շրջանառելու նպատակով:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |