Արմինֆո. Հայաստանի իշխանությունները լրացուցիչ կֆինանսավորեն Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) դրամաշնորհային ծրագիրը, որն ուղղված է ՔՈՎԻԴ - 19-ի տարածման կանխարգելմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում։
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև ստորագրվել է "Հայաստանի Հանրապետությունում ՔՈՎԻԴ-19 համաճարակին պատրաստվածության մակարդակի բարձրացման մասին" համաձայնագիրը։ 3 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 17-ից։ Դրամաշնորհային ծրագրի ավարտը նախատեսված էր 2025թ. հունիսի 30-ին: ՀՀ կառավարությունը իր ստանձնած պարտավորություններին համապատասխան ֆինանսավորում է ծրագրի իրականացման արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել "Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն" ՊՈԱԿ-ի Արարատի և Արմավիրի մարզային մասնաճյուղերի վերակառուցում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում "Վանաձորի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի ինֆեկցիոն կենտրոնի նոր շենքի կառուցում: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ֆինանսավորել այդ կենտրոնի կահավորումը բժշկական սարքավորումներով և պարագաներով: Դրամաշնորհային ծրագրի նախապատրաստման ընթացքում արտարժույթի փոխարժեքը հաշվարկվել է 1 ԱՄՆ դոլար = 420 դրամ, իսկ փաստացի ծախսերը 2022 թվականից մինչ օրս կատարվել են ավելի ցածր փոխարժեքով: Բացի այդ, իրականացված շինարարական պայմանագրերի մրցույթների արդյունքում պայմանագրեր են կնքվել նախատեսվածից ավելի բարձր արժեքներով, ինչը հանգեցրել է ծրագրի շրջանակներում միջոցների դեֆիցիտի: Այդ իսկ պատճառով ծրագրի շրջանակներում նախատեսված սարքավորումների և ապրանքների տրամադրումը, ինչպես նաև շինարարական աշխատանքների մնացած կրեդիտորական պարտավորությունների ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ կառավարության միջոցների հաշվին: Ազգային կենտրոնի Արարատի մարզային մասնաճյուղին և բժշկական կենտրոնի շենքին սարքավորումների և ապրանքների տրամադրումն արդեն իրականացվել է ՀՀ կառավարության միջոցների հաշվին, իսկ Արմավիրի մարզային մասնաճյուղի համար ֆինանսական միջոցների տրամադրումն իրականացվելու է շինարարության ավարտից հետո: 2024թ. դեկտեմբերին ավարտվել է Արարատի մարզային մասնաճյուղի շինարարությունը և այն հանձնվել շահագործման:
Այժմ առաջացել է անհրաժեշտ է 30, 702 մլն 702 հազար դրամով ավելացնել դրամաշնորհային միջոցների չափը և ՀՀ պետական բյուջեից 72, 962 մլն դրամով ավելացնել համաֆինանսավորման չափը: