Շաբաթ, 21 Հունիսի 2025 13:23
Մարիաննա Մկրտչյան

Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են Վրաստան

Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են Վրաստան

Արմինֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործուղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին: ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:

 

Որոշման համաձայն, հայ պաշտոնյաները հունիսի 23-ին կմեկնեն հարևան երկրի մայրաքաղաք՝ քննարկելու երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Նշենք, որ արդեն երրորդ ամիսը հայկական կոնյակ արտադրողներն ու արտահանողները ահազանգում են այն արհեստական խոչընդոտների մասին, որոնք Վրաստանը ստեղծում է հայ արտադրողների համար ՝ արտադրանքը երրորդ երկրների շուկաներ մատակարարելու համար: Հայկական կոնյակով բեռնված տասնյակ բեռնատարներ շաբաթներ շարունակ պարապուրդի են մատնված վրացական մաքսատանը։