Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրաստան են գործուղվել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նրա տեղակալ Արման Խոջոյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրները տեղում լուծելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:
"Ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ", - ասել է Շաբոյանը:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ ամիսը Հայաստանի կոնյակ արտադրողներն ու արտահանողները ահազանգում են այն արհեստական խոչընդոտների մասին, որոնք վրացական կողմը ստեղծում է Հայաստանից երրորդ երկրների շուկաներ կոնյակ արտահանողների համար: Այդ խմիչքով բեռնված տասնյակ հայկական բեռնատարներ շաբաթներ շարունակ պարապուրդի են մատնվում վրացական մաքսատանը։ Զննման ձգձգումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական մեծ վնասներ են կրում։
Ինչպես հաղորդում է ejc.am-ը, հղում անելով ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին, հայ-վրացական սահմանով հայկական կոնյակի արտահանման սահմանափակումները շատ «ճղճիմ» բացատրություն ունեն։ «Ըստ որոշ տեղեկությունների ՝ առանձին պաշտոնյաներ ցանկանում են որոշակի վերահսկողություն հաստատել հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ։ Այսինքն, փոխանակ հայ արտադրողներն իրենք կոնյակն արտահանեն Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով, վրացիների կողմից վերահսկվող ընկերությունները գնեն այդ կոնյակը եւ վերաարտահանեն այն՝ ստանալով որոշակի միջնորդավճար", - նշել է Ֆանյանը։
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.23 | 0.11 |
![]() | 447.24 | 2.24 |
![]() | 516.87 | 2.19 |
![]() | 280.07 | 1.08 |
![]() | 25.87 | 0.03 |
![]() | 53.53 | 0.03 |
![]() | 479.21 | 1.63 |