Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 13:34
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանություն. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթները

Հայաստանի դեսպանություն. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթները

Արմինֆո Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանություը հաղորդում է, որ, տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված, Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան:

 

«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:

 

Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը: Դեսպանության հեռախոսահամարն է՝ +97124444196», - ասվում է հաղորդագրությունում: